Խոսիր անգլերեն՝ կարծես զրուցում ես իսկական ուսուցչի հետ
Անգլերեն զրուցիր AI ուսուցչիդ հետ. նա լսում է քեզ ու տեղում ուղղում սխալներդ։ Իսկ խաղային աշխարհն այնքան է հետաքրքրում, որ երրորդ օրն էլ ուզում ես շարունակել սովորել։
Քարտ պետք չէ։ Առաջին դասդ կսկսես ընդամենը երկու րոպեից։
Ինչո՞ւ է Tutoro-ն փոխարինում կրկնուսույցին ու գերազանցում նրան
Tutoro-ի հետ խոսում, լսում ու կարդում ես անգլերեն՝ ինչպես ուսուցչի հետ դասի ժամանակ։
Ամսական $400
Անվճար
Շաբաթական երկու դաս
24/7
Ուսուցչի ծրագիրը
Հարմարվում է քեզ
Իսկական դաս, որտեղ դու խոսում ես
Դու խոսում ես, ուսուցիչը պատասխանում է, բացատրում ու զրույցի ընթացքում վարժություններ տալիս։
Պատրաստվի՛ր ցանկացած իրավիճակի
Փորձիր քեզ աշխատանքի հարցազրույցում, զրուցիր բժշկի հետ, արկածների գնա կամ հորինիր քո սցենարը։
Ընտրիր՝ ում հետ խոսել
Ամեն ուսուցիչ իր ակցենտն ու բնավորությունն ունի։ Ընտրիր նրան, ում հետ հաճույքով ես շփվում։
Իմացի՛ր՝ ինչի վրա աշխատել
Ամեն դասից հետո տես արդյունքներդ ու պարզիր՝ որ սխալներն ես հաճախ կրկնում։
Բառեր, որ չես մոռանա
Հենց սկսում ես մոռանալ բառերը, նորից հանդիպում ես դրանց փոքրիկ խաղերում՝ այնքան, մինչև լավ հիշես։
Քայլ առ քայլ, ոչ թե անվերջ թերթելով
Ամեն դաս քեզ առաջ է տանում քարտեզի վրա, իսկ մի աշխարհն անցնելուց հետո բացվում է հաջորդը։
Բարձրացրո՛ւ մակարդակդ։ Բառացիորեն
Ստեղծիր քո կերպարին. ամեն դասի հետ նրա մակարդակը բարձրանում է, ու նա անցնում է ավելի բարձր լիգաներ։
Դասը
Քո ուսուցիչը միշտ հասանելի է
Քո մակարդակին համապատասխան դասեր՝ ընդամենը 10 րոպեով, երբ քեզ հարմար է։ Շատ դասընթացներում խոսելուն քիչ տեղ են տալիս, իսկ այստեղ ամեն դասի հիմքում հենց խոսելն է։
Ընտրի՛ր ուսուցչիդ
Ընտրիր ուսուցչիդ՝ ըստ քեզ դուր եկող առոգանության ու բնավորության։ Ուրիշի՞ն ես ուզում. փոխիր մեկ հպումով։
Սկսի՛ր խոսել
Զրույցի ընթացքում ուսուցիչդ կարճ վարժություններ է տալիս։ Ոչ անգիր ես անում, ոչ էլ գրատախտակից կանոններ սովորում։
Տե՛ս արդյունքդ
Ամեն պատասխանից հետո ուսուցիչդ ուղղում է սխալներդ։ Վերջում ամփոփման մեջ տեսնում ես՝ ինչի վրա դեռ պետք է աշխատես։
Քարտեզով առաջ գնա՛
Վաստակիր XP ու բացիր քարտեզի հաջորդ կետը։ Բառերը, որոնք դեռ դժվարությամբ ես հիշում, հետո կկրկնես խաղալով։
Բանավոր խոսք
Լսել ու հասկանալ
Բառերը՝ խոսքի մեջ
Քերականություն՝ առանց անգիր անելու
Դիտի՛ր դասը
Խոսիր անգլերեն տարբեր իրավիճակներում՝ 20+ ուսուցիչների հետ
Խոսիր, գրիր ու վարժություններ արա։ AI-ուսուցիչդ անմիջապես ուղղում է սխալներդ, որ առօրյա ցանկացած իրավիճակում վստահ խոսես անգլերեն։
Sophia
Margaret
Կայ
ևս
Ձայնի ձայնագրում
I'd like a table for two, please.
Գրի՛ր պատասխանդ
Could we sit by the window?
Կազմի՛ր նախադասությունը
Seven o clock works for us
Ստեղծիր քո կերպարը ու հագցրու քո ճաշակով
Սովորելը խաղ է դառնում, երբ գլխավոր հերոսը դու ես։ Ստեղծիր քո կերպարը. որքան առաջ գնաս, այնքան նոր հագուստ ու աքսեսուարներ կբացես նրա համար։
Ակնոցներ
Գլխարկներ
Վերին հագուստ
Ստորին հագուստ
Կոշիկներ
Դեմք
Հոնքեր
Քիթ
Շուրթեր
Դասերը՝ քարտեզի վրա, ոչ թե ցուցակում
Դասերի ցանկը թերթելու փոխարեն ճամփորդում ես. ամեն դասում առօրյա մի իրավիճակ ես փորձարկում։ Ամեն նոր տարածք բացելիս տեսնում ես՝ որքան ես առաջադիմել։
Ամեն կղզի մի դաս է։ Ավարտիր մեկը, որ բացես հաջորդը, ու միշտ կիմանաս՝ ինչ սովորել հետո։
Word Battle
Մարգագետին
Առաջին բառերը
Թվերն ու ժամը
Սուրճ պատվիրել
Նոր ծանոթություն
Անապատ
Ինչպես հարցնել ճանապարհը
Տեղավորում հյուրանոցում
Ընթրիք երկուսի համար
Ինչ-որ բան չստացվեց
Լեռ
Պատմել քո աշխատանքի մասին
Ինչպես քաղաքավարի առարկել
Ինչպես պատասխանել հարցազրույցում
Թեթև զրույց՝ առանց կաշկանդվելու
Ձյուն
Փոխել զրուցակցի կարծիքը
Բարձրաձայն մտածել
Դարձվածքներ առօրյա խոսքում
Վստահ զրուցել
Word Battle
Հաղթիր իրական խաղացողների Word Battles-ում
60 վայրկյանում ավելի շատ ճիշտ պատասխան տուր, քան մրցակիցդ. բոլոր բառերն արդեն անցել ես դասերի ընթացքում։ Հաղթես թե պարտվես, բառերն ավելի լավ կհիշես։
Դու
Marta
Կրկնակի XP
Վահան
Լրացուցիչ ժամանակ
Ընտրի՛ր ճիշտ բառը
gentle
առատ
Հավաքիր պարգևներ ու շարունակիր ոգևորությամբ
Ամեն պարգևից հետո ուզում ես վաղն էլ վերադառնալ։
Streak
Մի օր բաց թողնես՝ կրակը կմարի։ Պարզ կանոն է, բայց օգնում է ամեն օր վերադառնալ։
XP
Յուրաքանչյուր դասի, մարտի ու սթորիի համար ստանում ես XP։ Դրանց քանակից է կախված քո տեղը շաբաթվա լիգայում։
Almases
Սովորելիս վաստակիր Almases ու ծախսիր դրանք ուսուցիչների, իրերի ու խաղային բոնուսների վրա։
Երբ քեզ հարմար է
Խաղալով բառեր սովորիր ու կարդա ինտերակտիվ սթորիներ
Word Rider-ում խաղում ես այն բառերով, որոնք հաճախ ես սխալում։ Իսկ սթորիներում լսում ես տեքստը, հպվում ցանկացած բառի՝ իմաստն իմանալու համար, ու պատասխանում հարցերին։
Անցիր ավելի բարձր լիգա, բարելավիր անգլերենդ
A1 → B2
Ամեն երկուշաբթի հայտնվում ես 30 սովորողից բաղկացած խմբում, որտեղ տեղդ որոշում է հավաքածդ XP-ն։ Շաբաթը առաջատարների շարքում ավարտես՝ կանցնես ավելի բարձր լիգա, վերջինների շարքում՝ կիջնես մեկ լիգայով։
Այստեղից ես սկսում
Bronze-ից ներքև չես իջնի։ Ընդամենը տասը լիգա կա, ու ամեն անգամ հաջորդ լիգա անցնելիս Almases ես ստանում։
Bronze
Silver
Gold
Sapphire
Ruby
Ինչ են ասում սովորողները
Կարճ կարծիքներ նրանցից, ովքեր արդեն մեկ շաբաթից ավելի են սովորում։
Վերջապես մի հավելված, որով իսկապես անգլերեն եմ խոսում։
L.K.
Չէի սպասում, որ AI ուսուցչի հետ զրուցելն այսքան բնական կլինի։ Հավանում եմ, որ կարող եմ ձայնով պատասխանել ու հենց զրույցի ընթացքում բացատրություններ ստանալ։
M.R.
Լեզու սովորելու տարբեր հավելվածներ եմ փորձել, բայց մեծ մասից արդեն մեկ շաբաթ անց ձանձրանում էի։ Tutoro-ում ամեն ինչ ավելի կենդանի է. վարժությունները հենց զրույցի ընթացքում են հայտնվում։
A.S.
Ամենաշատը սիրում եմ խոսակցական պարապմունքները։
N.P.
Կարծես խաղում եմ, ոչ թե դաս անում։ Դրա համար էլ ամեն օր հաճույքով վերադառնում եմ։
D.M.
Շատ հարմար է. կարող եմ խոսել կամ գրել՝ նայած թե որտեղ եմ։
S.T.
Դասերը կարճ են, հասկանալի ու առանց ավելորդությունների։ Սովորաբար ընդմիջմանը մի դաս եմ անցնում. շատ ժամանակ չի խլում։
J.B.
Ուսուցիչը պարզ բառերով բացատրում է սխալներս։ Նույնիսկ սխալ պատասխանելիս անմիջապես հասկանում եմ՝ ինչն ուղղել։
E.K.
Ամենաշատը երևի Word Battles-ն եմ սիրում։ Ուրիշի հետ մրցելով՝ բառերը շատ ավելի հաճույքով եմ կրկնում։
R.V.
Այնքան հաճելի է կղզու քարտեզի վրա տեսնել, թե ինչքան եմ առաջ գնացել։
C.N.
Առաջ անգլերեն շատ ավելի լավ հասկանում էի, քան խոսում։ Tutoro-ով կանոնավոր պարապելուց հետո արդեն շատ ավելի հանգիստ եմ բարձրաձայն պատասխանում։
I.G.
Սթորիները պարզ են, օգտակար ու շատ գեղեցիկ ձևավորված։ Հատկապես հավանում եմ, որ անծանոթ բառի վրա սեղմելով՝ կարող եմ իմանալ դրա իմաստը։
F.L.
Անգլերեն սովորելու տարբեր հավելվածներ եմ փորձել։ Սա երևի ամենահետաքրքիրն է։
T.A.
Հավանում եմ, որ զրույցները միայն պատրաստի սցենարով չեն ընթանում։ Երբ անսպասելի հարց եմ տալիս, ուսուցիչը հեշտությամբ շարունակում է զրույցը։
V.H.
Արտասանության վարժություններն օգնեցին նկատել սխալներ, որոնք տարիներով կրկնում էի։
P.D.
Վերջապես սկսեցի ամեն օր անգլերեն սովորել։ Արդեն սովորություն է դարձել։
G.S.
Streak-ը, լիգաներն ու պարգևներն ինձ իսկապես ոգևորում են։ Սկզբում ներբեռնել էի, որ խոսել վարժվեմ, բայց հենց խաղի շնորհիվ եմ հիմա կանոնավոր պարապում։
B.R.
«Ազատ զրույցը» շատ է օգնում, երբ դաս անելու հավես չունեմ ու ուզում եմ պարզապես անգլերեն զրուցել ու վարժվել։
K.M.
Հավելվածը հարմարվում է իմ մակարդակին։ Ստիպված չեմ անընդհատ կրկնել սկսնակների դասերը։
H.C.
Շատ եմ հավանում, որ ցանկացած պահի կարող եմ ուսուցչին հարց տալ։ Կարծես անհատական դասերի գնամ, ոչ թե պարզապես հավելվածով վարժություններ անեմ։
O.J.
Զրույցները, խաղերն ու սթորիները շատ լավ լրացնում են իրար։ Այնքան բազմազան են, որ չեմ զգում, թե ամեն օր նույն բանն եմ անում։
W.P.
Ընդամենը մի քանի շաբաթ անց արդեն ավելի վստահ եմ խոսում անգլերեն։ Ամենամեծ փոփոխությունն այն է, որ խոսելուց առաջ այլևս մտքումս ամեն նախադասություն չեմ թարգմանում։
M.C.
Լեզու սովորելու սովորական հավելվածներից շատ ավելի ինտերակտիվ է։
Y.R.
Հենց AI-ի հետ զրույցների համար եմ անընդհատ վերադառնում հավելված։ Խոսել եմ վարժվում գրեթե այնպես, ինչպես իրական մարդու հետ զրուցելիս։
A.N.
Չէի սպասում, որ Word Rider-ն այսքան կկլանի։
D.K.
Հիմա նույնիսկ անհամբեր սպասում եմ հաջորդ դասին։ Անգլերենի ոչ մի դասընթացի ժամանակ ինձ հետ նման բան չէր եղել։
L.F.
Անգլերեն սովորելու լրիվ նոր մոտեցում է։ Լավ պարապում եմ, իսկ խաղային տարրերը չեն թողնում ձանձրանալ։
R.S.
Շատ է օգնում, որ ավելի ազատ խոսեմ։ Կուզեի՝ խոսակցությունների սցենարներն ու դերային խաղերն ավելի շատ լինեին։
N.V.
Ընդհանուր առմամբ շատ լավ հավելված է, դասերն էլ լավ մտածված են։ Երբեմն էներգիան ուզածիցս շուտ է սպառվում, բայց դրա շնորհիվ ամբողջ շաբաթվա ընթացքում քիչ-քիչ պարապում եմ։
E.T.
AI-ուսուցիչն ու խոսակցական անգլերենի դասերը շատ լավն են։ Կուզեի միայն, որ ավատարիս համար ավելի շատ հագուստ ու արտաքին տեսքը փոխելու տարբերակներ լինեին։
J.M.
Սկսիր առաջին դասդ ընդամենը երկու րոպեից
Սոֆիան արդեն սպասում է քեզ։ Անվճար է, քարտ էլ պետք չէ։